Հայաստանն ունի պետական մշակութային քաղաքականություն: Խնդիրը դրա իրականացման մեջ է: Այսպես է գտնում ՀՀ մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը եւ մշակութային քաղաքականության ուրվագիծը տալիս է երեք կետովՙ Մշակութային ժառանգության պահպանում, նոր արժեքների ստեղծում, դրանք ժողովրդին հասցնելու խնդրի իրականացում: Նախարարությունն սկսել է օրենսդրական կարգավորումից, ծրագրում է մարզերում մշակութային միջոցառումների կազմակերպումՙ նաեւ տեղի հնարավորություններն ակտիվացնել-օգտագործելով: Երկրի տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանման համար նախարարը կարեւոր համարեց միջազգային պայմանագրերով առաջնորդվելու Հայաստանի քաղաքականությունը եւ ընդգծեց, որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մշակութային արժեքների (որոնք ոչ միայն տարբեր վայրերում, այլեւ տարբեր անձանց ձեռքին են), մանրակրկիտ հաշվառում-գրանցում իրականացնել եւ չսահմանափակվել դրանով: Այս մասին Գեւորգ Գեւորգյանը խոսեց երեկ Ազգային ժողովի պատգամավորների հարցերին ի պատասխան:
Ն. Պ.