185-ամյա պատմական կրթօջախի` Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ տեր Օշական վրդ. Գյուլգյուլյանը փետրվարի 21-28-ն Իրան այցի շրջանակներում հանդիպել է ճեմարանում սովորող իրանահայ երեխաների, Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի, ինչպես նաեւ Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Գեւորգ Վարդանյանի եւ Ռոբերտ Բեգլարյանի հետ: Տեղեկության համաձայն, հայր սուրբը Կալկաթա է վերադարձել իրանահայ հինգ նոր սաներով, որոնք կհամալրեն հայոց մարդասիրական կրթօջախի շարքերը:
Գ. Գ.