Փետրվարի 28-ին Նոր Ջուղայի Հայ ՄՄ «Արարատ» միության սրահում կազմակերպվել էր Ադրբեջանի ոճրային քաղաքականության դեմ բողոքի միջոցառում, որին մասնակցում էին Իրանի հայկական ազգային-եկեղեցական բոլոր մարմինները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հայկական կազմակերպությունների մի շարք մասնաճյուղեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամուլի հաղորդագրությունը, Բաբկեն ծ. վրդ. Չարյանն իր ելույթում դատապարտել է նման ոճիրներն ու սրբապղծությունները: Հայ դատի հանձնախմբից Նոել Մինասյանը իր խոսքում նշել է, որ նման գործողությունները ոտնահարում են մարդկային արժանապատվությունն ու հավաքական հիշողությունը:
Միջոցառման ավարտին մասնակիցները ՄԱԿ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային ատյաններից եւ Եվրոխորհրդարանից պահանջել են դատապարտել քաղաքական կամ այլ դրդապատճառներով տարբեր ազգերի ու կրոնների պատկանող կոթողների ոչնչացումը:
Թ. Մ.