Դուբայում մեկնարկել է 1 մլն դոլար մրցանակային հիմնադրամով թենիսի խոշոր միջազգային մրցաշարը: Մոտ երկամսյա ընդմիջումից հետո, որ պայմանավորված էր վնասվածքով, կրկին կորտ դուրս եկավ Անդրե Աղասին: Վերադարձը հաջող էր: Նա պարտության մատնեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռուսեցկուն (7-6, 6-0): Հաջորդ փուլում Աղասին պարտվեց գերմանացի Ֆաուին (5-7, 5-7): 35-ամյա Աղասին մրցաշարում հանդես էր գալիս 4-րդ համարի տակ:
Իսկ ուժեղագույն ութնյակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդեռերը: Նա եւս մրցաշարը սկսեց հաղթանակով` պարտության մատնելով Վավրինկային (7-6, 6-3): Ռուսաստանցի Մարատ Սաֆինն էլ երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձը կորտ նշանավորեց հաղթանակով` առավելության հասնելով Նիկոլայ Դավիդենկոյի նկատմամբ (4-6, 6-2, 6-2): Սակայն նա էլ հաջորդ փուլում պարտվեց բելգիացի Օլիվյե Ռոխուսին (6-7, 4-6): Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Նադալը, Բերդիչը, Ստեպանեկը եւ Յուժնին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ