IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանության համար առաջիկա մենամարտը կանցկացնի ապրիլին: Հայ բռնցքամարտիկի մրցակիցն այդ մենամարտում կորոշվի մարտի 24-ին: Այդ օրը ռինգ դուրս կգան Էդիսոն Միրանդան եւ Հովարդ Իստմանը:
Եթե Արթուր Աբրահամը դեռեւս պետք է սպասի իր մրցակցի ի հայտ գալուն, ապա IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին հարկ կլինի այսօր ռինգ դուրս գալ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում նրա մրցակիցը կլինի Դիոսդադո Գաբին: Այդ մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Ինյես քաղաքում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ