Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերի բարբարոսական ոչնչացման առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել էր Եվրոխորհրդարանի նախագահ Թերի Դեւիսին` կոչ անելով կանխել միջնադարյան պատմական հուշարձանների ոչնչացումը:
Արձագանքելով նամակին` ԵԽ նախագահ Թերի Դեւիսը նշել է, որ ԵԽ-ն մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ դրդել է Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել, եւ առաջիկայում ԵԽ քարտուղարությունը տարածաշրջան կուղարկի այդ առաքելության անդամներին, «Ազգին» տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: