Մարտի 3-ին, ժամը 11-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ արձակված կրակից գլխից վիրավորվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1987 թ. ծնված շարքային Արսեն Դավթի Զաքեւոսյանը: Ժամը 12:55-ին Ա. Զաքեւոսյանը մահացել է Իջեւան քաղաքի հիվանդանոցում: Նույն օրը ժամը 22-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվել են: Հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվել են նաեւ մարտի 4-ին, ժամը 17-ին Մեհրաբի սահմաններում, 5-ին, ժամը 00:20-ից մինչեւ 04:40-ը Իջեւանի, 23-ից մինչեւ 03:30-ը ընդհատումներով Վայքի զորամասերի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կրակ չի բացել: Տուժածներ չկան, տեղեկացանք ՀՀ ՊՆ ինտերնետային էջից: