Ինչպես տեղեկացանք Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից, Խանտի-Մանսիյսկում մարտի 5-ին ավարտված բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունում մինչեւ 48 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել մեր հայրենակից Դավիթ Հայրապետյանը Ստավրոպոլի երկրամասից:
Հայազգի բռնցքամարտիկներից Խանտի-Մանսիյսկը ներկայացնող Էդուարդ Համբարձումյանը (մինչեւ 60 կգ քաշային կարգ) արժանացավ արծաթե, իսկ Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Արթուր Համբարձումյանը (մինչեւ 54 կգ քաշային կարգ) եւ Դավիթ Առուստամյանը Մոսկվայից (մինչեւ 69 կգ քաշային կարգ)ՙ բրոնզե մրցանակների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ