Սա էլ իմ օրն էՙ ոնց կուզեմ, կանցկացնեմ: Իսկ ճաշը ինքդ եփիր, ափսեներն էլ կուզես լվա, կուզես ոչ, քո գործն է. երեկոյան ընկերուհիներս կգան, մի լավ սեղան գցած լինես, մեր տոնը նշելու ենք...»:
Մարտի 8-ը գեղեցիկ օր է: Ծաղիկներ, ժպիտներ, ուրախություն, եւ ամենակարեւորըՙ մայրության օրն է: Նույնիսկ տղամարդիկ ճաշ են եփում, դա էլ է գեղեցիկ, բայց հումորով, իսկ գեղեցիկ հումորը ստեղծագործություն է:
Գեղեցիկը ոչ միշտ է լինում բարի, կա չար գեղեցկություն, որի մասին չեմ ուզում այսօր խոսել:
Շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկների Մարտի 8-ը:
Գ. ՅԱՐԱԼՅԱՆ