Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շրջակայքը մարդաշատ էր: Ամենքը ժամ առաջ ցանկանում էին իրենց սիրած երգչուհի Քրիստինե Պեպելյանի ստորագրությամբ անձամբ ստանալ ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ հենց թատրոնի ճեմասրահում: Մոտ երեք ժամ երգչուհին ինքնագրեր էր տալիս ու պատասխանում իր երկրպագուների հարցերին: Քրիստինեն պատասխանեց նաեւ «Ազգի» հարցին: «Իմ այս ձայնասկավառակը, որ անվանել եմ «Իմ մասին», նվեր է կանանց տոնին: Չնայած այն երկու ամիս վաճառքում է, սակայն ես այսօր եմ ներկայացնում իմ երկրպագուներին, նրանց կարծիքը իմանալու, որն ինձ համար շատ կարեւոր է, նաեւ հնարավորություն եմ ստեղծում, որ այս ձայնասկավառակը կանանց տոնի օրը նվիրեն իրենց սիրելիներին»: Ձայնասկավառակում տեղ են գտել երգչուհու 10 լավագույն կատարումները, ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:
Առաջիկայումՙ մարտի 8-ին Քրիստինեն Ռուբեն Մաթեւոսյանի հետ հանդես կգա զուգերգով «Սերունդների երթ» համերգում, հեռուստատեսությամբ կվարի երաժշտական կիրակնօրյա հաղորդաշար, նաեւ պատրաստվում է մենահամերգի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ