«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման միջազգային կազմակերպության` Կոնսորցիումի նախաձեռնության պատվիրակությանը, որը գլխավորում էր գործադիր կոմիտեի ղեկավար, կովկասյան ծրագրի համատնօրեն Ջոնաթան Քոենը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Կոնսորցիումի ներկայացուցիչների` Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները, անդրադարձել «Ակորդ» հանդեսի` ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված 17-րդ համարի շնորհանդեսին: Զրուցակիցների կողմից նշվել է Կոնսորցիումի - ԼՂՀ իշխանությունների միջ- համագործակցությունն ակտիվացնելու - ընդլայնելու անհրաժեշտությունը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ Կոնսորցիումի այցի շրջանակներում Ադրբեջանի ներկայացուցչին ընդունելու` ղարաբաղյան կողմի համաձայնությունը բարի կամքի դրս-որում է, - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Բաքվից ակնկալում են պատասխան քայլեր` ԼՂՀի հետ շփումներ հաստատելու ուղղությամբ:

Ավելի վաղ Կոնսորցիումի պատվիրակությունը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր - գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4