«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐ Է ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել «Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության հանդեպ «նախագահական» հետապնդումների եւ կուսակցության կենտրոնական գրասենյակի դեմ ոտնձգության մասին»:

Ըստ տեքստի, օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի անունով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանից նամակ է ստացվել` 1 շաբաթվա ընթացքում կուսակցության վարձակալած տարածքը (Վազգեն Սարգսյան 7) ազատելու պահանջով: Պատճառաբանվել է, որ կառավարական որոշման համաձայն թատրոնի անշարժ գույքը հանձնվել է կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Թատրոնի տնօրենը կուսակցության հետ համաձայնել է սպասել վարչապետի պատասխանին: Սակայն մարտի 4-ին, շաբաթ օրը, թատրոնի տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ ջարդվել է կուսակցության գրասենյակի շքամուտքի կողպեքը: Գործողություններն իրականացրել են թատրոնի գլխավոր ինժեներ Լեւոն Զոհրաբյանը եւ օժանդակ անձնակազմի 2 անդամներ:

«Ժառանգություն» կուսակցության եւ նրա առաջնորդի դեմ ցուցաբերված այս վարքագիծը վերջին շրջանում վարչախմբի իրականացրած ոտնձգությունների շղթայի հերթական օղակներից է... Սպասելի է, որ գործող նախագահությունը չի խորշելու ապագայում կուսակցության ու նրա անդամների դեմ շինծու գործեր ու հետապնդումներ իրականացնելուց», նշված է հայտարարության մեջ:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4