«Նահապետ Քուչակի հայրենները»
Մարտի 3-ին Ուկրաինայի գրողների միությունում կայացավ «Նահապետ Քուչակի հայրենները» գրական երեկոնՙ նվիրված Հայ գրերի գյուտի 1600-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, «Ուկրաինա-Հայաստան» ընկերության եւ Ուկրաինայի գրողների միության կողմից:
Հայ պոեզիայի, հայ-ուկրաինական գրական կապերի, Նահապետ Քուչակի մասին ելույթով երեկոն բացեց հայտնի բանաստեղծ, կինոդրամատուրգ, թարգմանիչ Իվան Դրաչը: Նահապետ Քուչակի կյանքին եւ պոեզիային անդրադարձավ ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:
Ողջույնի խոսքերով հանդես եկան «Ուկրաինա-Հայաստան» ընկերության նախագահ, Ուկրաինայի արվեստների ակադեմիայի թղթակից անդամ Իվան Համկալոն, Ուկրաինայի հայերի միության նախագահի պաշտոնակատար Աշոտ Ավանեսյանը եւ Կիեւի հայկական եկեղեցու քահանա Հովհաննես Շահնազարյանը: