«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ

Առաջիկա շաբաթում Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մասին ԱՄՆ պետդեպարտամենտի նախագահ Շոն Մակկորմակը հայտարարել է Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, պետքարտուղարի տեղակալը ծրագրում է երկու երկրների նախագահների հետ քննարկել Ռամբուեում կայացած Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առնչվող հանդիպման արդյունքները:

Դենիել Ֆրիդն իր հերթին հայտարարել է. «Ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում, Ռուսաստանի Դաշնությունը կարող էր անել ավելին հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար: Հույս ունենք, որ Ռուսաստանը կօգտվի Վրաստանի առաջարկներիցՙ Հարավային Օսիայի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով եւ կաշխատի այն ուղղությամբ, որը կհարգի ինչպես Վրաստանի տարածքային ամբողջությունը, այնպես էլ օս ժողովրդի շահերը»:

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Ֆրիդը նաեւ ընդգծել է, որ վերջին ամիսներին առկա է առաջընթացի պակաս վրաց-աբխազական բանակցությունների գործընթացում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4