«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


«LYCOS-ՀԱՅԱՍՏԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԲՈՒՀԻ ՀԵՏ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

«LYCOS-Հայաստան» ընկերության եւ Երեւանի պետական համալսարանի ու պետական ճարտարագիտական համալսարանի անցկացրած ինտերնետային տեխնոլոգիաների ուսուցման ֆակուլտատիվ ծրագրերին հետեւած 35 ուսանողներ երեկ ստացան հավաստագրեր: Ինչպես հանդիսության ժամանակ երեկ նշեց «LYCOS-Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Չապլինը, «LYCOS»-ը նշված բուհերից յուրաքանչյուրում DEG-ի (Գերմանական հանրային հիմնադրամ) համաֆինանսավորմամբ ստեղծել է 20 տեղանոց համակարգչային լսարաններ: Ընդ որում, եթե այս եւ նախորդ տարի ծրագրվել եւ իրականացվել են միայն ֆակուլտատիվ պարապմունքներ JAVA, JAVAscript, Web Thehnology, OOP, MySQL, PHP եւ Flash դասընթացների շրջանակներում, ապա այս տարի կլինեն առաջին բակալավրի աստիճանի շրջանավարտները, հետագայում նաեւՙ մագիստրատուրայի:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հիշատակված դասընթացների մասնակիցներից 17 հոգի արդեն իսկ աշխատանք են գտել «LYCOS»-ում, մոտ 20 ուսանողներ աշխատում են «Sourcio» ընկերությունում: ԵՊՀ-ի եւ ճարտարագիտական համալսարանի ներկայացուցիչները նշեցին ծրագրերի բացառիկ կարեւորությունը եւ «LYCOS»-ի հետ նման փոխադարձ շահավետ համագործակցությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4