«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

2006 թվականը մնում է «օրակարգային»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով տեղի կունենա մարտի 20-ին Ստամբուլում: Ընդ որում, տարածաշրջան այցելության ժամկետները կախված են կողմերի դիրքորոշումից եւ պատրաստակամությունից: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, այդ մասին նշվում է Վաշինգտոնում համանախագահների ավարտված հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում:

«Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստելու քայլեր ձեռնարկել: Երկու կողմին կոչ ենք անում հիմնվել մշակված սկզբունքների վրաՙ 2006 թ.-ին կարգավորելու հակամարտությունը: Չնայած Ռամբուեում նախագահների բանակցությունների արդյունքներին, համանախագահները շարունակում են հավատալ, որ որոշ նախապայմաններ բարենպաստ հիմք են ստեղծում 2006 թ.-ին հակամարտությունը լուծելու համար: Համանախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ են անում ջանքեր գործադրել այդ արդյունքներին հասնելու համար», նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4