Տարբեր դիվանագետներ «գրոհում են» տարածաշրջանը
Վերջին երկու տարում Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին, «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նա նշել է, որ ճակատային գծում մարդկային կորուստները վկայում են այս հակամարտության սառեցված չլինելու մասին: ԱՄՆ դեսպանը եւս մեկ անգամ կրկնել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը մարտի 13-ին կայցելի Ադրբեջանՙ խորհրդատվություններ անցկացնելու:
Մարտի 15-17-ը Բաքվում կլինի Հարավային Կովկասի գծով Եվրոմիության նոր հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին, որը փոխարինել է Հեյկի Տալվիտիեին: