«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու 1,2 կմ երկարությամբ հատվածի նորոգման աշխատանքների պատճառով ապրիլի 10-ից մինչ հունիսի 30-ը օդանավակայանն աշխատելու է գիշերային ռեժիմով: Թռիչքներ եւ վայրէջքներ չեն կատարվելու 10.30-20.00 ժամանակահատվածում:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, գիշերային ռեժիմին անցումը թռիչքների սպասարկման համար դժվարություններ չի առաջացնի:
Ն. Պ.