Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: «Գրուզիա օնլայն» կայքէջի հաղորդմամբ, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները կհանդիպեն խորհրդարանում, այնուհետեւ կունենան առանձնազրույց: Նախագահների մասնակցությամբ տեղի կունենան բանակցություններՙ համատեղ փաստաթղթի ստորագրմամբ:
Երկօրյա այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետ: