«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


373 ՄԻԼԻՈՆ 557 ՀԱԶԱՐ 100 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՄՏԵԼ ՊԵՏԲՅՈՒՋԵ

ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջից տեղեկանում ենք, որ 2006 թ. մարտի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 214-րդ հոդվածի 2-րդ մասով` «Ա. Գ. Հ. Ագրոկոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Ավետիսյանի նկատմամբ, հարկային պարտավորությունների կատարման ոլորտում իր լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:

«Ազգը» փորձեց ճշտել, թե ի՞նչ գործունեությամբ էր զբաղվում այդ ՍՊԸ-ն. պարզվեց, որ 2003-2005-ին հանրապետություն է ներկրել մոտ 100 անուն հագուստեղեն, տնտեսական ապրանքներ, այլ իրեր ու բաժանել տոնավաճառներին: Երեք տարիների ընթացքում ՀՀ ներմուծած ու իրացրած ապրանքատեսակների համար տնօրեն Գ. Ավետիսյանը խուսափել է հարկեր վճարելուց: 2003-2005 թթ. առաջին եռամսյակի տվյալներովՙ «Ագրոկոմպլեքս» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները կազմել են 373,557,1 հազար դրամ գումար, որից շահութահարկը` 100,775,2 հազար դրամ, ԱԱՀ-ն` 106,611,700 դրամ, տուգանքները` 105 872 2 հազար դրամ, տույժերը` 60 297 4 հազար դրամ: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան «Ա. Գ. Հ. Ագրոկոմպլեքս» ՍՊԸ-ից հօգուտ պետբյուջեի 373 միլիոն 557 հազար 100 դրամ գումար բռնագանձելու մասին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4