Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակի մոտ երեքշաբթի օրվանից հացադուլի նստած Բուզանդի փողոցի բնակիչներ Նունե Վարդունին, Սուսաննա Պողոսյանն ու Սմբատ Մելքոնյանը ընդամենը 3 օր անցՙ ուրբաթ գիշեր, ժամանակավորապես դադարեցրել են հացադուլ-նստացույցը, քանի որ նրանց գոհացրել է մարդու իրավունքների պաշտպանի գրավոր պատասխանն իրենց դիմումին:
Հացադուլավորներին ուղարկած նամակում Արմեն Հարությունյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը հակասում է սահմանադրությանը եւ այդ առնչությամբ ինքը դիմել է սահմանադրական դատարան: Պաշտպանը հացադուլավորներին համոզել է սպասել մինչեւ մարտի 21-ը, երբ սահմանադրական դատարանում կլսվի իրենց գործը:
Կշարունակվի՞ հացադուլը, թե՞ ոչ, հայտնի կդառնա սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո:
Ռ. Պ.