ԿԱՊԱՆ, 13 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նիգ Ապարան» միության նախաձեռնությամբ եւ հայրենակցական եւս 40 միությունների մասնակցությամբ 2006 թ.-ից Հայաստանում իրականացվելու է միասնական ծառատունկի ծրագիր: Այն մեկնարկեց մարտի 11-ին Մեղրիում:
Ըստ «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, որոշվել է տնկել ընդհանուր առմամբ 3,2 մլն ծառ, այսինքն հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան: «Սակայն, համոզված եմ, որ այս տարի ավելի շատ ծառ կտնկենք», լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Ծառատունկ կազմակերպեց նաեւ Ագարակում եւ Կապանում, իսկ Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում` հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, ծրագիրը կիրականացվի փոքր ինչ ավելի ուշ: