«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2006-03-10 | #44, 2006-03-11 | #45, 2006-03-14


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Հայաստանի «Անկախության գավաթի» 2006 թ. խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Քանի որ մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել ընդամենը 12 թիմ, ուստի նախորդ առաջնության մրցանակակիրներ «Փյունիկը», «Միկան» ու «Բանանցը», ինչպես նաեւ անցյալ տարվա գավաթի եզրափակիչի մասնակից «Կիլիկիան» խաղարկությունը կսկսեն քառորդ եզրափակիչից: Իսկ 1/8 եզրափակիչում կմրցեն հետեւյալ զույգերը.

1. «Գանձասար»-«Միկա-2»

2. «Փյունիկ-2»-«Բանանց-2»

3. «Արարատ-2»-«Արարատ-3»

4. «Շիրակ»-«Հայ Արի»

Առաջին հանդիպումները կկայանան մարտի 25-26-ին զույգերում առաջինը նշված թիմերի դաշտերում: Պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 1-2-ին: Քառորդ եզրափակիչում կմրցեն հետեւյալ զույգերը.

1-ին զույգի հաղթող-«Միկա»

«Կիլիկիա»-2-րդ զույգի հաղթող

«Փյունիկ»-3-րդ զույգի հաղթող

4-րդ զույգի հաղթող-«Բանանց»

Խաղերը կկայանան ապրիլի 5-6-ին եւ 9-10-ին: Գավաթակիրը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4