«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 14-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որոշեց տրամադրել ՀՀ տարածքում գործող մի շարք առեւտրային բանկերին (14 բանկ) «Վեստերն Յունիոն» դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Խորհրդի որոշմամբ Մուշեղ Խանջյանին տրամադրվեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա: Ուժը կորցրած ճանաչվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թիվ 645, թիվ 460, թիվ 293 լիցենզիաները:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4