Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամայա Մամեդովան Ռոյթեր գործակալության թղթակցին ասել է, որ երկրի հարավում` Սալյանիի շրջանում թռչնագրիպից մահացել են 3 անձինք: Մարտի սկզբներին շրջանային հիվանդանոցում մահացած այդ անձինք միեւնույն ընտանիքի անդամներ են: Զոհերի օրգանիզմի հյուսվածքներում թռչնագրիպի վիրուսի առկայությունը հաստատվել է Եգիպտոսից բերված շարժական լաբորատորիայում:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ թռչնագրիպ հիշեցնող վարակիչ հիվանդության ախտանիշներով հիվանդանոց է տարվել մոտ 100 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2003 թ. վերջերից մինչեւ օրս աշխարհում թռչնագրիպի H5N1 վիրուսից 98 մարդ է մահացել: Վերջին զոհը 12-ամյա մի ինդոնեզուհի է: