Ավելի քան 200 հազար փաստաբաններից «Կալիֆոռնիա լոյեր մագըզինը» ընտրել է Մարկ Կիրակոսին, Բրայան Քաբաթեքին եւ Վարդգես Եղիայանինՙ շնորհելու Կալիֆոռնիայի 2006 թվականի տարվա փաստաբան հեղինակավոր մրցանակը (CLAY) :
Հաշվի է առնվել փաստաբանների վերջին տարիների արդյունավետ ու ազդեցիկ աշխատանքը, գնահատվել է հասարակական կյանքում նրանց ունեցած դրական ազդեցությունը, գործող օրենքներում կարեւոր փոփոխություններ մտցնելը: Հիշյալ փաստաբանները ճանաչում են ձեռք բերել հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 20 մլն եւ 17.5 մլն դոլարի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ ապահովագրական ընկերությունների հետ կնքած 2 համաձայնագրերով:
Ռ. Պ.