Երեկ տեղի է ունեցել Բոլոնիայի սկզբունքների իրականացման հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցել են մի շարք պետական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կրթության ու բանկային բնագավառների մասնագետներ, ուսանողներ: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն իր բացման խոսքում կարեւորել է Հայաստանի անդամագրումը Բոլոնիայի գործընթացին, ներկայացրել է միջազգային փորձը, նաեւ շեշտել է. «Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները միտված են կրթության որակի բարձրացմանը եւ նպատակ ունեն ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագիտական կրթություն»:
Նիստի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի մշակած «Բոլոնիայի գործընթացի սկզբունքների ՀՀ-ում ներդրման նախագիծը»:
Ս. Մ.