Ինդիան Ուելսում ընթացող թենիսի մրցաշարի հերթական փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց Դավիթ Նալբանդյանըՙ պարտության մատնելով Բենետոյին (6-4, 6-1): Իսկ ահա Անդրե Աղասին անհաջողության մատնվեց Թոմաս Հաասի հետ խաղում (5-7, 2-6):
Ռուսաստանցի Մարատ Սաֆինը պարտության մատնեց իր հայրենակից Նիկոլայ Դավիդենկոյին: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Մալիսը, Գրոժանը, Հյուիթը, Անչիչը, Մեթյուն, Բերդիչը, Նիեմինենը եւ Անդրեեւը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ