ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի գլխավորած պատվիրակության հետ երեկվա հանդիպմանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համաձայնություն է հայտնել Ֆրիդին ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի այն մտքին, թե ո՛չ այսօր, ո՛չ էլ 15-20 տարի հետո ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր չէ: Սերժ Սարգսյանը նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխելու նպատակով առաջարկել է հաճախակի դարձնել շփման գծի դիտարկումները եւ բաց հրապարակել դրանց արդյունքները:
Ա. Հ.