«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


«ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ԱՐՇԱՎ» 15 ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թեեւ Բեռլինի ոստիկանությունը որոշումով արգելել էր «Թալեաթ փաշայի արշավը», այնուամենայնիվ թուրք ազգայնամոլները ցույց են կազմակերպել: Քանի որ հայերը նախապես զբաղեցրել են ցույցի վայրը, թուրքերն ստիպված հավաքվել են այլ վայրում: Մարտի 16-ի համարում թուրքական «Զաման» թերթը նշում է, որ ցույցին ընդամենը մասնակցել են Բանվորական կուսակցության եւ Քեմալական մտածողության միությունների 15 անդամներ: Մասնակիցների սակավությունն ու կազմակերպչական թերությունները պատճառ են դարձել, որ դա մատնվի կատարյալ ձախողման: Ընդ որում, ցույցի ընթացքում Բանվորական կուսակցության անդամներն իրար հետ վիճել են, ապա վեճի մեջ մտել Քեմալական մտածողության միությունների ներկայացուցիչների հետ:

Ավելին, հայերը թուրք ցուցարարների տարածքը զավթելուց բացի ասորիների աջակցությամբ պատասխան ցույց են կազմակերպել, բարձրացնելով «Ո՛չ ջարդարար թուրքերի մեծարմանը Գերմանիայում», «Ցեղասպանության համար հայերն ու ասորիները միասնաբար են դատապարտում թուրքերին» գրությամբ պաստառներ: Թուրքական խմբի ձեռքին, ինչպես նշում է «Զամանը», եղել է Թուրքիայի երկու դրոշ, եւ այդ խումբը մեկ րոպե լռությամբ հարգել է ոճրագործ Թալեաթի հիշատակը:

Ի դեպ, «Թալեաթ փաշայի արշավը» նախատեսվում էր մարտի 18-ին, իսկ կազմակերպիչներն սպառնում էին ոտքի հանել Եվրոպայում բնակվող 5 մլն թուրքերին: Դրա անցկացումը երեք օր շուտՙ մարտի 15-ին, հիմք է տալիս ենթադրելու, որ փորձ է արվել շրջանցելու Բեռլինի ոստիկանության որոշումը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4