ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏ, ԱՐՄԻՆՖՈ: «Նոր երկիր» կուսակցության ղեկավարությունը, որի ստեղծման նախաձեռնողն է Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը, մարզային կուսակցական կառույցներին իրենց գործունեությունը «սառեցնելու» կարգադրություն է արել: Այդ մասին հաղորդեց «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, «Մեծ անիվ» ընկերության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը: Նախաձեռնող խորհրդի անդամները հաստատել են տեղեկատվությունը, թե կուսակցության հիմնադիր Արտաշես Թումանյանը հրաժարվել է կուսակցության կառուցման գործընթացի հետագա մասնակցությունից: Նախաձեռնող խմբի անդամ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հաղորդել էր, որ դեռեւս հնարավոր չէ հստակորեն ասել, թե երբ տեղի կունենա մարտի 18-ին նախատեսված կուսակցության համագումարը եւ կշարունակի արդյոք նախաձեռնող խումբը կուսակցական կառուցման գործընթացն առանց Արտաշես Թումանյանի: