«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ազգային ժողովի հետեւի հատվածը, որը կոչվում է Կոզեռնի թաղամաս, 2004 թ. կառավարության ընդունած որոշմամբ համարվել է իրացման գոտի: Թաղամասի մոտ 120 ընտանիքներ, որոնց սպառնում է տանիքից զրկվելու վտանգը, երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին օրինական ճանապարհով սեփականացնել իրենց անշարժ գույքը, հետո միայն առք ու վաճառք կատարել:

Բնակիչների խոսքերով, կառավարությունը որպես փոխհատուցում մեկ շնչի համար առաջարկել է 6 հազար դոլարին համարժեք դրամ, որը մեկ ընտանիքի համար չի կարող բավականացնել նոր բնակարան գնելու համարՙ թեկուզ քաղաքի ծայրամասում: Գումարը չբավականացնելու պատճառներից է այն, որ ընտանիքի շատ անդամներ գրանցված չեն իրենց բնակարանում: Այսինքնՙ բազմանդամ ընտանիքից 4 հոգու գրանցման դեպքում առաջարկվում է մոտ 25 հազար դոլարին համարժեք դրամ, որը, ինչպես հայտնի է, բավարար չէ նոր բնակարան գնելու համար: Ցուցարարները նշում էին, որ իրենց թաղամասում շատ են բազմանդամ ընտանիքները, որոնց ոչ բոլոր անդամներն են գրանցված իրենց բնակարաններում:

Բնակիչների բողոքին արձագանքեց կառավարության ներկայացուցիչը, որը բնակիչներին առաջարկեց համագործակցել եւ խոստացավ, որ նրանց խնդիրը կուսումնասիրվի ու լուծում կառաջարկվի: Նա նաեւ բնակիչներին խոստացավ, որ օրվա ընթացքում նրանց կընդունի կամ վարչապետը, կամ նրա աշխատակազմից որեւէ մեկը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4