«Ազգն» արդեն տեղեկացրել է ապրիլի 6-ից 9-ը Անթիլիասում (Լիբանան) անցկացվելիք գրողների համահայկական 3-րդ համաժողովի մասին եւ այս առիթով մեր մի քանի մտավորականների վերաբերմունքը ներկայացրել:
Անթիլիասի մամլո թիվ 2 հաղորդագրությունից տեղեկանում ենք համագումարի ընթացիկ աշխատանքների մասին, ըստ որի 170 սփյուռքահայ գրողներ եւ գրականագետներ նախապես տեղեկացվել են համաժողովի մասին, շնորհիվ 5 անդամ-գրողներից բաղկացած կազմակերպիչ հանձնախմբի եւ ՀԳՄ նախագահության համագործակցված աշխատանքների:
Նկատի ունենալով աշխարհատարած սփյուռքյան իրողության հետ կապված դժվարությունները` տեղեկացման համար օգտագործվել է նաեւ սփյուռքահայ մամուլը: Արձագանքել են 80 գրողներ` Հունաստանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից: Հայաստանից եւ Արցախից` 50 գրողներ:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները հնարավորություն ունեն հաղորդակցվելու էլեկտրոնային christian-edu@catheil.ord - fax (+9614) 419724 հասցեով եւ հեռախոսահամարով:
Մ. Բ.