Ինդիան Ուելսում անցկացվող թենիսի մրցաշարի 4-րդ փուլն անհաջող էր Դավիթ Նալբանդյանի համար: Թաիլանդցի Շրիչափխանի հետ մրցավեճում Դավիթին հաջողվեց միայն առաջին խաղափուլում առավելության հասնել մրցակցի նկատմամբ (7-6), իսկ ահա հաջորդ երկու խաղափուլերում պարտվեց (3-6, 2-6) եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Պայքարը շարունակում է Ռոջեր Ֆեդեռերը, որը հերթական հաղթանակը տոնեց Գասկեի նկատմամբ (6-3, 6-4): Հաջող էր նաեւ Ռաֆայել Նադալի ելույթը, որը պարտության մատնեց Գրոժանին (6-4, 6-2): Անհաջողության մատնվեց Մարատ Սաֆինըՙ զիջելով Նիեմինենին (4-6, 3-6): Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ Բագդատիսը, Անդրեեւը, Լյուբիչիչը, Բլեյքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ