«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրտսեր սերժանտ Բեքիրո Ռուսլան Հասանօղլու գործով (որը հայկական ուժերի մոտ գերության մեջ է եղել անցյալ տարվա փետրվարի 15-ից մայիսի 7-ը) հակահետախուզական միջոցառումների արդյունքով պարզվել է, որ Հասանօղլին «գաղտնի համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ»: Այս մասին հաղորդում է «Ազերիպրես» գործակալությունը: Ըստ այս տեղեկության, պարզվել է, որ «2005 թ. փետրվարի 15-ին Հասանօղլու ստորաբաժանման հրամանատար Ռուսլան Բեքիրովին հայերը մոլորության մեջ են գցել եւ վերջինս շահադիտական նպատակներով իր ենթակայության տակ գտնվող շարքային Աբդուլաեւ Խայալ Իդրիսօղլուի եւ Թաղիեւ Հիքմեթ Ադենօղլու հետ դիմել է դասալքության, անցել թշնամու կողմըՙ դավաճանելով հայրենիքին»:

Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջնորդությամբ Բեքիրովը վերադարձել է գերությունից եւ «խոստովանել»: Ըստ այդմ, «գերության մեջ գտնվելիս գաղտնի համագործակցության համաձայնություն ստանալու համար հայկական հատուկ ծառայություններն աշխատանք են տարել Բեքիրովի, Աբդուլաեւի եւ Թաղիեւի հետ:

Ադրբեջանական իրավապահ մարմինների քննության համաձայն, Բեքիրովի հետ անցկացվել է 7 հանդիպում, նրան շնրոհվել է «Ռամին» մականուն, խոստացվել 3-4 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, հայկական հատուկ ծառայություններն իբր հրահանգել են Բեքիրովին պայթյուններ իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, գազատարի, կրտսեր Ալիեւի ուղեւորման երթուղու վրա, Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, ինչպես նաեւ լուսանկարել տարբեր օբյեկտներ եւ ուղարկել Հայաստան:

Գործակալության հաղորդմամբ, բոլոր փաստերն ապացուցվել են, Բեքիրովն ու Աբդուլաեւը դատապարտվել են հայրենիքի դավաճանության հոդվածներով 12 տարվա, իսկ Թաղիեւըՙ 11 տարվա ազատազրկման:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4