Ի՞նչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց տերերը չեն հասցրել օրինականացնել դրանք, ընդհատել են կես ճանապարհին կամ պարզապես գումարներ չեն ունեցել օրինականացնելու համար: Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանն այս հարցադրմանն ի պատասխան ասաց. «Մշակվել է կառավարական որոշման համապատասխան նախագիծ այն ինքնակամ շենք-շինությունների վերաբերյալ, որոնց իրավական կարգավիճակը դեռեւս ճշտված չէ: Այդ նախագիծը դեռեւս քննարկվում է շահագրգիռ նախարարություններում ու գերատեսչություններում»:
Կարգը կառավարության կողմից ընդունվելուն պես կմեկնարկի նոր գործընթաց, բայց ե՞րբ, առայժմ պարզ չէ:
Կ. Դ.