«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ազգային ժողովը երեկ քննարկեց «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական եւ քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու հարցը: Սա հետաքրքրական է, որովհետեւ սահմանում է կիբեռհանցագործությունները եւ դրանց տարատեսակները, մասնավորապես անօրինական կերպով համակարգչային տարածք մուտք գործելու եւ հաղորդակցությունը գաղտնի որսալու, տվյալներն աղավաղելու, հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիային առնչվող հանցագործությունները եւ խնդիր է դնում քրեականացնել դրանք, այսինքն` քրեական օրենսգրքով պատիժներ սահմանել կիբեռհանցագործությունների համար: Քննարկումների տրամաբանությունն այն էր, որ Հայաստանը վավերացնի այդ կոնվենցիան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4