«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀՈՒ ՀԱՄԵՐԳԸ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Ուոթերթաունի (Մասաչուսեթս, ԱՄՆ) «Ամերիկայի հայկական թանգարան եւ գրադարան» (ԱՀԹԳ) եւ «Ամարաս արվեստի միություն» (ԱԱՄ) կազմակերպությունների համատեղ հովանավորությամբ մարտի 19-ին Միացյալ Նահանգներում առաջին անգամ դաշնամուրային համերգով հանդես է եկել Գերմանիայում ապրող մրցանակակիր երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, տեղեկացնում է այդ առթիվ անմիջական հրապարակման խնդրանքով խմբագրություն ուղարկված հաղորդագրությունը:

Լուսինեն ծնվել է Երեւանում ճանաչված դաշնակահարներ Իրինա Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Խաչատրյանի ընտանիքում: Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտանոցը եւ 1993-ին տեղափոխվել Գերմանիա, որտեղ 12 տարեկանում իր առաջին ելույթն է ունեցել Վայս Բադենի նվագախմբում: Այնուհետեւ ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Կիպրոսում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում:

Ներկայիս Կարլշրուն երաժշտանոցում պրոֆ. Շպիդելի ուսանողուհին է: 2002-ին իր եղբոր Սերգեյի (ջութակ) հետ թողարկել է իր առաջին CD-ն: Մասնակցել է միջազգային մրցույթների, որոնցից 2003-ին Չիտա դի Օստրայում եւ Չիտա դի Մարսալայում կայացած հեղինակավոր մրցույթներում դարձել է մրցանակակիր:

Մ. Նահանգներում կայանալիք համերգում Լուսինեն նվագելու է Շոպենի, Լիստի, Կոմիտասի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4