«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Հունիսի 23-30-ը Հայաստանում եւ Արցախում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո կանցկացնի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի լրանում է նաեւ մեր երկրի անկախ պետականության 15-րդ տարեդարձը, փառատոնը լավագույն հնարավորություն է ընձեռում մայր հայրենիքում հավաքել աշխարհի տարբեր ծայրերում սփռված մեր հայրենակիցներին եւ ազգովին նշել այս կարեւոր իրադարձությունը:

Ուրախ կլինենք, եթե փառատոնին մասնակցելու եւ նրա մրջոցառումները լուսաբանելու նպատակով այցելեք Հայաստան, որի համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 10-ը հիմնադրամին ուղարկել հավատարմագրման հայտ եւ Ձեր գունավոր լուսանկարը 3x4 չափի կամ էլեկտրոնային տարբերակով` հետեւյալ հասցեով`

375001 Երեւան, Սարյան 22, 16-րդ հարկ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աշխատակազմ

հեռ: 53-72-43, 53-72-83

ֆաքս: 53.72.83

E-mail: mekazg@web.am

Web-site: www.mekazg.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4