Ձիասպորտի կենտրոնում Հովիկ Հայրապետյանի անվան գավաթը վիճարկեցին նժույգավարները: Ասպարեզ էին դուրս եկել 19 մարզիկներ, որոնք ներկայացնում էին չորս ակումբներ: Բոլորից հաջող արգելքները հաղթահարեց Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի սան Արայիկ Գեւորգյանը: Նա «Ֆավորիտ» նժույգով բոլորից քիչ` 12 տուգանային միավոր ստացավ եւ նվաճեց գավաթը: Երկրորդ տեղը «Սարիգյուլ» նժույգով գրավեց Միքայել Ղազարյանը (14 տուգանային միավոր) նույն ձիասպորտի կենտրոնից: Լավագույն եռյակը եզրափակեց «Արա այծեմնի» ակումբի ներկայացուցիչ Գագիկ Տիտանյանը «Գետման» նժույգով (17 տուգանային միավոր):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ