«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ՎԱՐՇԱՎՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ

Վարշավայում ավարտվեց բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիչ Ֆելիքս Շտամի հիշատակին: Ինչպես տեղեկացրել էինք, կազմակերպիչները յուրաքանչյուր երկրից մրցաշարի էին հրավիրել հինգ բռնցքամարտիկների: Հայաստանի հավաքականի կազմում Վարշավայում հանդես եկան աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արտակ Մալումյանը (81 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Գաբրիել Թոլմաջյանը (54 կգ), Հրաչյա Ջավախյանը (57 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Մեր բռնցքամարտիկները բավական հաջող ելույթներ ունեցան: Նրանցից երկուսը տուն վերադարձան մեդալներով: Բոլորից հաջող ելույթ ունեցավ 54 կգ քաշային Գաբրիել Թոլմաջյանը, որը հասավ մինչեւ եզրափակիչ եւ միայն վճռորոշ մենամարտում զիջեց մրցակցին: Նա արժանացավ արծաթե մեդալի: Վանաձորցի Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) հասավ մինչեւ կիսաեզրափակիչ եւ պարտվելով մրցակցին` նվաճեց բրոնզե մեդալ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4