«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ ՍԹԻՎԵՆ ՄԱՆԻՆ

Մարտի 26-31-ը արտգործնախարար Վարդան Օսկանյանն աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ կմասնակցի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման արարողությանը, այնուհետեւ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանի հետ: Տարբեր մակարդակի հանդիպումների թվում Օսկանյանը կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի հետ: Արտգործնախարարի աշխատանքային գրաֆիկն այցելություններով հարուստ կլինի նաեւ ապրիլի առաջին տասնօրյակում: Մասնավորապես ապրիլի 6-7-ը Օսկանյանը կլինի Մոսկվայում` հանդիպելու ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Իսկ ապրիլի 7-9-ը Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով գտնվելու է Սիրիայում, որտեղ ծրագրված են հանդիպումներ նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալիմի հետ: Այդ ընթացքում նա իր ծննդավայր Հալեպում կմասնակցի ՀԲԸՄիության 100-ամյակի հանդիսությանը:

Մոսկվան Հարավային Օսիայի վերաբերյալ սկզբունքային որոշում է ընդունել

Ռուսաստանի ղեկավարությունը սկզբունքային որոշում է ընդունել Հարավային Օսիան ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ: Այդ մասին Վլադիկավկազում երկու Օսիաների կառավարությունների համատեղ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի օգնական Գենադի Բուկաեւը: Նա հույս է հայտնել, որ շուտով Հյուսիսային եւ Հարավային Օսիաները կմիավորվեն մեկ հանրապետության մեջ, «որի անվանումը հայտնի է ողջ աշխարհին. դա Ալանիան է»:

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանը կօգտագործի Կոսովոյի նախադեպը: Սերբիայի այդ ինքնավար երկրամասը մոտ ժամանակներս կարող է դառնալ անկախ պետություն:

ՌԴ ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել Բուկաեւի խոսքերը: «Վեդոմոստի» թերթը մեջբերում է Հյուսիսային Օսիայի նախագահի մամլո ծառայության աշխատակից Թեյմուրազ Մամսուրովի այն խոսքերը, որ ներկայումս «քաղաքական-տնտեսական հիմք» է ստեղծվում վերամիավորման համար: Մասնավորապես քննարկվում է երկու Օսիաների տրանսպորտային, էներգետիկ եւ տեղեկատվական միասնական ենթակառույցի ստեղծման հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4