ՄՈՆՐԵԱԼ, 27 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կանադահայ մի ընտանիքի 20-ամյա դուստրը` Յորք համալսարանի ուսանողուհի Ալիս Փանիկյանը, հռչակվել է Կանադայի 2006 թվականի «Տիեզերքի գեղեցկուհի»: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, գեղեցկության մրցույթին, որ կայացել է մարտի 21-ին Մոնրեալի «Կազինո դը Մոնրեալ» սրահում, մասնակցել են 48 գեղեցկուհիներ երկրի տարբեր շրջաններից: Ալիս Փանիկյանն իր թագը ստացել է անցյալ տարվա «Տիեզերքի գեղեցկուհուց»` ծագումով ռուս Նատալյա Գլեբովայից: