Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 25-ի հրամանագրով Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, վաստակավոր արտիստի` Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանին, Երեւանի կամերային պետական թատրոնի դերասան Հրանտ Թոխատյանին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Դերենիկ Մարտիրոսյանին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Լալա Մնացականյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանին:
Արվեստի վաստակավոր գործչի կոչում են ստացել թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Հակոբ Ղազանչյանը, իսկ մշակույթի վաստակավոր գործչի` Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Գրիշա Սահակյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով է պարգեւատրվել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը: