Լեհական Press Photo հիմնադրամի լուսանկարչական գործակալությունների, ամսագրերի եւ թերթերի լուսանկարիչների միջազգային մրցույթն անցկացվում էր առաջին անգամ եւ հավաքել էր աննախադեպ թվով մասնակիցների, որոնք ներկայացրել էին 5000-ից ավելի աշխատակիցներ: Մրցույթն ուներ հինգ անվանակարգ` երեքական մրցանակներով: Միջազգային հեղինակավոր ժյուրին հաղթող ճանաչեց 15 լուսանկարչի` Իրաքից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրալիայից եւ Հայաստանից: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժնի ղեկավար, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Սեւ կյանքը» ֆոտոպատմությունը լավագույնը ճանաչվեց «Կյանքն այսօր» անվանակարգում` արժանանալով առաջին մրցանակի ու դրամական պարգեւի:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 9-ին Վարշավայում: Նույն օրը կբացվի հաղթող լուսանկարների ցուցահանդեսը, եւ շահողները կմասնակցեն ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին նվիրված կոնֆերանսին: