Մեր թերթում արդեն հրապարակվում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու բաց մրցույթի հայտարարությունը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բուհում տեղի ունեցած ընտրությանը ռեկտորի պաշտոնի 4 թեկնածուներից ոչ ոք չընտրվեց: Մրցույթը տեղի կունենա մայիսի 15-ին: Պրոռեկտոր Արամ Սիմոնյանը, որ թեկնածուներից մեկն էր, «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել պայքարը եւ այս անգամ նույնպես իր թեկնածությունն առաջադրել: «Կարծում եմ, պարտություն չեմ կրել: Սա բարոյական հաղթանակ էր: Իմ ծրագրի եւ նպատակների շուրջը ոչ փոքր թվով մարդիկ էին հավաքվել»:
Թ. Մ.