Վռամշապուհ արքային նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2006 թ. մարտի 31-ից շրջանառության մեջ է մտցնում Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ թողարկված արծաթյա հուշադրամՙ նվիրված Վռամշապուհ արքային:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ երկու տողով անվանական արժեքի մակագրությունն էՙ «100» եւ «ԴՐԱՄ»: Ամբողջը ընդգրկված է շրջանի մեջ, որի շուրջ գծավոր եզերք է: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված էՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:
Հուշադրամի դարձերեսի ձախ մասում Վռամշապուհ արքայի պատկերն է, իսկ աջ մասումՙ Մեսրոպյան այբուբենի պատկերը: Վռամշապուհ արքայի պատկերից ձախ ուղղահայաց տեսքով մակագրված է «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ»: Պատկերներից վերեւ երկու տողով մակագրված է «1600» եւ «ԱՄՅԱԿ»: Ամբողջը առանձնացված է երկու կիսաշրջաններով ձեւավորված մակերեսով, որի շուրջ պարագծով գծային եզերք է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն մակագրված է համապատասխանաբարՙ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ» եւ «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET»: Եզրաշուրթի մոտ աջ եւ ձախ մասերում զարդանախշեր են:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը եւ իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձեւավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքըՙ | 100 դրամ |
Մետաղը եւ հարգըՙ | արծաթ, 9250 |
Զանգվածըՙ | 31,1 գ |
Տրամագիծըՙ | 40,0 մմ |
Դրամաշուրթըՙ | ատամնավոր |
Որակըՙ | պրուֆ |
Տպաքանակըՙ | 500 հատ |
ԿԲ մամուլի ծառայություն