«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2006-03-30 | #58, 2006-03-31 | #59, 2006-04-01


ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹԳԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԱՅԻՍԻՆ

Թուրքական «Յուքսել դոմոնիկ» ընկերությունն ավարտել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային ճանապարհի բացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումը, ANS հեռուստաընկերությանը «Թրենդ» գործակալության փոխանցմամբ տեղեկացրել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Նախագծի վերջնական արժեքը կկազմի մոտ 400 մլն ԱՄՆ դոլար եւ սպասվում է, որ արդեն մայիսին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումըՙ նախագծի հաստատման համար:

Ըստ նախագծի, Կարս-Ախալքալաք հատվածի երկարությունը 98 կմ է, որից 30-ը վրացական հատվածն է, 68-ըՙ թուրքական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4