Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշի վաղաժամկետ հետկանչը եւ օրերս Բաքվում դեսպանատան թարգմանչուհի Զարուֆա Ջաբիեւայի սպանությունը կապված են Միացյալ Նահանգներում ադրբեջանցի աղջիկների վաճառքի հետ: Նման վարկած են առաջ քաշել Բաքվի որոշ թերթեր, նշելով, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը կապ ուներ այդ գործի հետ, եւ թարգմանչուհուն սպանել են վրեժխնդրության նկատառումով:
Դեսպանատան հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Ջոնաթան Հենիկն իր հերթին հայտարարել է, որ Հարնիշի հետկանչն ու թարգմանչուհու սպանությունը որեւէ կապ չունեն ադրբեջանցի աղջիկների վաճառքի հետ: Ավելին, ըստ Հենիկի, ադրբեջանցի աղջիկների վաճառքի բացահայտման մեջ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ ամերիկյան դեսպանատունը, իսկ 2-3 տարի առաջ դեսպանատան հյուպատոսությունում վիզաներ տրամադրող մարդիկ այլեւս այնտեղ չեն աշխատում: