Ապրիլի 5-ից կսկսվի հանրապետության 15 հազար ուսուցիչների վերապատրաստումը: Դրանք մաթեմատիկայի, հայոց լեզվի եւ ինֆորմատիկայի մասնագետներ են: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով առաջիկայում կվերապատրաստվեն ընդհանուր առմամբ 40 հազար ուսուցիչներ: Առանձնացվել են 52 դպրոց կենտրոններ եւ կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղեր Հայաստանի բոլոր մարզերում: Առարկայական նոր ծրագրերի եւ մեթոդաբանության մասին այստեղ պիտի դասավանդեն հենց ուսուցիչներից ընտրված դասախոսական խմբերը` 300 մասնագետ:
Կ. Դ.